Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում

Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում
27.12.2017 | 05:37

Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում տեղակայված բազաներում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Պետդուման վավերացրել է Դամասկոսի հետ կնքված համաձայնագիրը, որը թույլ կտա Ռուսաստանին 49 տարի 11 ռազմանավ տեղակայել Տարտուսում, այդ թվում՝ միջուկային: Հմեյմիմ օդակայանը, որտեղից ռուսական օդուժը բազմաթիվ հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահի դեմ մարտնչող ուժերին, Ռուսաստանին կծառայի անժամկետ։

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ